Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու՞ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը չի հան­դի­պի Դո­նալդ Թրամ­փին

Ինչու՞ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը չի հան­դի­պի Դո­նալդ Թրամ­փին
24.09.2019 | 00:10
Մենք սևեռ­ված ժո­ղո­վուրդ ենք՝ մեզ ա­նընդ­հատ պետք է, որ մե­կը մեր գլու­խը շո­յի ու ա­սի, որ մենք ճիշտ ենք, լավն ենք, ու մեզ սի­րում են: Մենք բար­դույ­թա­վոր­ված ենք վա­ղուց, ու՝ չենք ա­պա­քին­վում: Ա­մեն ապ­րի­լի 24-ի մի ազգ՝ մի ա­կանջ դար­ձած սպա­սում ենք ԱՄՆ հեր­թա­կան նա­խա­գա­հի հեր­թա­կան ու­ղեր­ձին, որ հե­տո ար­ձա­նագ­րենք՝ է­լի չա­սաց «գե­նո­ցիդ»: Ա­սենք՝ ա­սաց: Հե­տո ի՞նչ: Ռեյ­գանն ա­սաց: ՈՒ՝ ի՞նչ: Մենք ոչ միայն սևեռ­ված ու բար­դույ­թա­վոր­ված ժո­ղո­վուրդ ենք, մենք անծ­րա­գիր ժո­ղո­վուրդ ենք: Հըն­թացս ու բա­ռա­դի:
Սեպ­տեմ­բե­րի 21-ին լրագ­րող­նե­րը Գյում­րիում հար­ցա­խեղդ էին ա­նում ԱԳ նա­խա­րա­րին՝ ե՞րբ կկա­յա­նա Թրամփ-Փա­շի­նյան հան­դի­պու­մը: Նա­խա­րա­րը դի­վա­նա­գի­տա­կան պա­տաս­խան­ներ էր տա­լիս՝ սանկ ու նանկ, ո­րով­հետև չէր կա­րող ուղ­ղա­կի ա­սել՝ հան­դի­պեն, որ ի՞նչ: Օ­րա­կարգ չու­նենք: Հա­յաս­տանն ու ԱՄՆ-ը ընդ­հա­նուր օ­րա­կարգ չու­նեն: Հա­յաս­տանն իր օ­րա­կարգն ու­նի՝ փող տվեք, ո­րով­հետև հե­ղա­փո­խու­թյուն ենք ա­րել, փող տվեք, ո­րով­հետև հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա չու­նենք, փող տվեք, ո­րով­հետև բա­րե­փո­խում ենք ա­նում, փող տվեք, ո­րով­հետև ու­րի­շը չու­նի, որ տա… ՈՒ՝ այդ­պես: ԱՄՆ-ը իր օ­րա­կարգն ու­նի տա­րա­ծաշր­ջա­նի հետ, ո­րով­հետև Հա­յաս­տա­նի պես պե­տու­թյու­նը իր տե­սա­կա­րար կշ­ռով՝ քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան, ֆի­նան­սա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու աշ­խար­հագ­րա­կան, ռազ­մա­կան ու պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժե­քով, բնա­կան ու ժո­ղովր­դագ­րա­կան ռե­սուրս­նե­րով ա­ռան­ձին միա­վոր դիտ­վե­լու հա­մար պետք է ու­նե­նա ինք­նու­րույն քա­ղա­քա­կա­նու­թյուն: Կամ՝ ե­զա­կի աշ­խար­հագ­րա­կան դիրք: Կամ՝ ե­զա­կի ինք­նա­տի­պու­թյուն: Կամ՝ ե­զա­կի դեպք, որ կա­րող է ի­րա­վի­ճակ փո­խել տա­րա­ծաշր­ջա­նում: ԱՄՆ-ը հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քի հետ, ու քար­տե­զին մի հա­յաց­քը բա­վա­կան է, որ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ պահ­պա­նո­ղա­կան ԱՄՆ-ը՝ ան­կախ դե­մոկ­րատ­նե­րը, թե հան­րա­պե­տա­կան­ներն են Սպի­տակ տա­նը, սահ­մա­նի ու պահ­պա­նի իր գե­րա­կա­յու­թյուն­նե­րը: Մենք ԱՄՆ-ի հա­մար գե­րա­կա­յու­թյուն չենք: Մենք ոչն­չով չենք հե­տաք­րք­րում աշ­խար­հի թիվ 1 գեր­տե­րու­թյա­նը: Բո­լորն են ԱՄՆ-ից փող ու պաշտ­պա­նու­թյուն ու­զում, բայց մյուս­նե­րը, ի տար­բե­րու­թյուն մեզ, ինչ-որ բան ստա­նա­լու հա­մար պատ­րաստ են ինչ-որ բան տալ: Մենք ակն­կա­լում ենք հա­տուկ կար­գա­վի­ճակ՝ տվեք, բայց չեք ստա­նա, չենք կա­րող տալ այն, ինչ տա­լիս ենք ար­դեն ու­րի­շին: Այս պայ­ման­նե­րում Թրամփ-Փա­շի­նյան հան­դի­պու­մը կա­րող է տևել 15-20 րո­պե՝ քա­ղա­քա­վա­րա­կան ֆրազ­նե­րից հե­տո կող­մե­րը մի 5 րո­պե խո­սե­լու են ԱՄՆ-ում հայ­կա­կան սփյուռ­քի մա­սին, մի 5 րո­պե ԵԱՀԿ Մինս­կի խմ­բում ԱՄՆ դե­րա­կա­տա­րու­թյան ու կոնֆ­լիկ­տի խա­ղաղ կար­գա­վոր­ման անհ­րա­ժեշ­տու­թյան: Դո­նալդ Թրամ­փին հա­զիվ հե­տաք­րք­րի, որ Հա­յաս­տա­նում սի­րո ու հա­մե­րաշ­խու­թյան թավ­շե հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո կա­տար­վում են ինս­տի­տու­ցիո­նալ բա­րե­փո­խում­ներ, նա պար­տա­վոր չէ իր ա­ղյու­սը դնել այդ կա­ռույ­ցի պա­տում: Հան­դի­պու­մը կա­րող է եր­կա­րել, երբ քն­նարկ­վեն տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը: Օ­րի­նակ՝ ԻԻՀ-ԱՄՆ, ՀՀ-ԻԻՀ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Օ­րի­նակ՝ Սի­րիա մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյուն ու­ղար­կե­լը՝ ՌԴ հո­վա­նու տակ: Օ­րի­նակ՝ ԱՄՆ-ՌԴ և ՀՀ-ՌԴ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­տույ­թում հայ­տն­ված Հա­յաս­տա­նի վար­քա­գի­ծը, շատ հե­ռու չգ­նա­լու հա­մար, նշեմ միայն Ա­մուլ­սա­րի չա­վարտ­վող պատ­մու­թյու­նը: Բայց իբրև գեր­տե­րու­թյուն՝ ԱՄՆ-ը տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը քն­նար­կում է քա­ղա­քա­կան հա­վա­սար կշիռ ու­նե­ցող պե­տու­թյան հետ՝ Չի­նաս­տան, ԵՄ, ՌԴ, ու դա ոչ միայն հաս­կա­նա­լի է, այլև՝ ար­դա­րաց­ված: Այս­պես թե այն­պես՝ ՀՀ վար­չա­պե­տը երբևէ հան­դի­պե­լու է ԱՄՆ նա­խա­գա­հին, թե­կուզ դա կա­րող է Թրամ­փը չլի­նել, ոչ էլ Փա­շի­նյա­նը: Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյանն ըն­դա­մե­նը ար­ձա­նագ­րում է ի­րա­վի­ճա­կը, ո­րի ժա­մա­նակ գու­ցե ինքն էլ նա­խա­րար չլի­նի: Նա գի­տի, բայց չի ա­սում, որ ԱՄՆ նա­խա­գա­հի հետ հան­դի­պե­լու հա­մար հար­կա­վոր է Օ­ՐԱ­ԿԱՐԳ, որն ամ­րագ­րե­լու է ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ տե­սա­կետ­նե­րի ընդ­հան­րու­թյուն, որն էլ վե­րա­ճե­լու է ո­րո­շա­կի հա­մա­ձայ­նագ­րի: Գո­նե՝ մտադ­րու­թյուն­նե­րի հու­շագ­րի: Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը հիա­նա­լի գի­տի, որ մենք եր­բեք ԱՄՆ-ին չենք ներ­կա­յաց­նի ոչ քա­ղա­քա­կան, ոչ տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան այն­պի­սի ա­ռա­ջարկ, որ ԱՄՆ-ին հե­տաք­րք­րում է: Մենք լա­վա­գույն դեպ­քում, հա­մո­զիչ կամ ան­հա­մո­զիչ, բա­ցատ­րե­լու ենք՝ ին­չու՞ չենք կա­րող դա ա­նել: Օ­րի­նակ՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի կա­րող Դո­նալդ Թրամ­փին ա­սել՝ ե­կեք ու ներդ­րում­ներ ա­րեք Հա­յաս­տա­նում նոր ԱԷԿ-ի կա­ռուց­ման հա­մար:
Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի կա­րող Դո­նալդ Թրամ­փին ա­սել՝ Հա­յաս­տա­նը նավթ ու գազ չու­նի, բայց գու­նա­վոր մե­տաղ­նե­րը ծով են, ե­կեք ու ար­դյու­նա­հա­նեք: Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի կա­րող Դո­նալդ Թրամ­փին ա­սել՝ մեզ հե­տաք­րք­րում են ձեր «Պետ­րիոտ» հա­մա­կար­գե­րը՝ ին­չու՞ ՆԱ­ՏՕ-ի ան­դամ Թուր­քիան կա­րող է ռու­սա­կան S-400 գնել, ՀԱՊԿ ան­դամ Հա­յաս­տա­նը չի կա­րող «Պետ­րիոտ» գնել, ձեր ռազ­մա­կան դրոն­նե­րը, ձեր կոր­ծա­նիչ­նե­րը, մեզ զենք վա­ճա­ռեք, թե­կուզ վար­կով, մենք պատ­րաստ ենք ԱՄՆ-ից զենք գնել: Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի կա­րող Դո­նալդ Թրամ­փին ա­սել՝ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան դի­վեր­սի­ֆի­կաց­ման շր­ջա­նակ­նե­րում՝ մենք ու­զում ենք ՆԱ­ՏՕ-ի հետ կա­պե­րը խո­րաց­նել, մենք պատ­րաստ ենք մեր օ­դա­յին տա­րած­քը տրա­մադ­րել ԱՄՆ-ի կամ ՆԱ­ՏՕ-ի ինք­նա­թիռ­նե­րին: Կամ՝ մեր տա­րած­քում ԱՄՆ ռազ­մա­բա­զա կա­րող եք տե­ղա­կա­յել: ՈՒ է­լի՝ տաս­նյակ «չի կա­րող»-ներ, որ կա­րող են ու հե­տաք­րք­րում են ԱՄՆ ցան­կա­ցած նա­խա­գա­հի, ոչ միայն Դո­նալդ Թրամ­փին՝ իր «Նախ և ա­ռաջ Ա­մե­րի­կան» կար­գա­խո­սով: Դո­նալդ Թրամփն էլ չի կա­րող Նի­կոլ Փա­շի­նյա­նին ա­սել՝ մենք ճա­նա­չում ենք ցե­ղաս­պա­նու­թյու­նը ու պա­հան­ջե­լու ենք Թուր­քիա­յից փոխ­հա­տու­ցում, ո­րով­հետև կես ժամ հե­տո Էր­դո­ղա­նը կզան­գի ու կա­սի. «Պա­րոն նա­խա­գահ, մեր ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան վրա ին­չու՞ եք հայ­կա­կան քար գցում: Մեր տա­րած­քում է ձեր «Ին­ջիր­լիք» ռազ­մա­բա­զան, հա­մա­ձա՞յն եք՝ փա­կենք, ձեր տա­րած­քում է մեր Գյու­լե­նը, տվեք՝ ճա­նա­չենք: ՈՒ ընդ­հան­րա­պես իս­լա­մա­ֆո­բիա­յին մի տր­վեք»: Դո­նալդ Թրամ­փը չի կա­րող Նի­կոլ Փա­շի­նյա­նին ա­սել՝ մենք վս­տահ ենք, որ Ար­ցա­խը Հա­յաս­տան է ու վերջ, ու դեն ենք գցում տաս­նա­մյակ­նե­րով ոչ մե­կին ո­չինչ չտ­վող մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը, գնա­ցեք ու միա­ցեք, ո­րով­հետև կես ժա­մից կզան­գա­հա­րի նույն Էր­դո­ղանն ու կա­սի՝ «Ա­լիևը պա­տե­րազմ է սկ­սում՝ հա­զիվ եմ հա­մո­զել, որ սպա­սի՝ Ձեզ հետ խո­սեմ ու Ձեր ա­ջակ­ցու­թյու­նը ստա­նամ»: Շա­րու­նա­կե՞մ, թե՞ այս­քանն էլ հե­րիք է, որ հայ հան­ճա­րեղ լրագ­րող­նե­րը դա­դա­րեն ԱԳ նա­խա­րա­րին ու ի­րենք ի­րենց հարց­նել՝ ե՞րբ են հան­դի­պե­լու Թրամփն ու Փա­շի­նյա­նը:
ՈՒ­րեմն՝ ին­չու՞ է Նի­կոլ Փա­շի­նյա­նը գնա­ցել ԱՄՆ: Ո­րով­հետև Վա­շինգ­տոն չի գնա­ցել, այլ՝ Նյու Յորք: Կարճ ա­սած՝ ՄԱԿ, ո­րի կենտ­րո­նա­կա­յա­նը ԱՄՆ-ում է: Ըն­դա­մե­նը: ՈՒ ճիշտ է ա­րել: Սեպ­տեմ­բե­րի 22-ին Լոս Ան­ջե­լե­սից սկս­ված այ­ցի ծրագ­րում ոչ միայն Վա­շինգ­տո­նը չկա, այլև չկան բարձ­րաս­տի­ճան քա­ղա­քա­կան հան­դի­պում­ներ, ու դա բնավ չի նշա­նա­կում, որ ԱՄՆ-ում ՀՀ դես­պա­նը վատ է աշ­խա­տել: Նշա­նա­կում է՝ ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ չի հա­սու­նա­ցել ԱՄՆ-ի հետ հա­րա­բեր­վե­լու պա­հը, այն էլ՝ ՌԴ նա­խա­գա­հի Հա­յաս­տան այ­ցից ա­ռաջ, որ կա­րող է տևել մի քա­նի ժամ՝ ինչ­պես ար­դեն ե­ղել է, կամ՝ նույ­նիսկ Պու­տի­նը կա­րող է Հա­յաս­տա­նում գի­շե­րել, բայց դա ո­չինչ չի ա­պա­ցու­ցի: ՄԱԿ-ի նս­տաշր­ջա­նի կու­լիս­նե­րում կլի­նեն պաշ­տո­նա­կան ու ոչ պաշ­տո­նա­կան հան­դի­պում­ներ ու շփում­ներ, ո­րոնք կա­րող են կոնկ­րետ շա­րու­նա­կու­թյուն ու­նե­նալ: Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը վկա. «Ա­ջակ­ցու­թյու­նը, ո­րը մենք ստա­նում ենք ԱՄՆ-ից և քա­ղա­քա­կան ա­ռու­մով, և ան­մի­ջա­կան, շատ կարևոր ու մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի»: Իսկ ընդ­հան­րա­պես սեպ­տեմ­բե­րի 21-ին ԱՄՆ նա­խա­գա­հի ու պետ­քար­տու­ղա­րի ու­ղերձ­ներն ա­ռա­վել քան խո­սուն էին ընդ­հա­նուր օ­րա­կար­գի տե­սա­կե­տից: Պոմ­պեոն ար­ձա­նագ­րում էր, որ ան­ցած տա­րի «Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն ու ժո­ղո­վուր­դը վս­տահ քայ­լեր են ձեռ­նար­կել՝ ընդ­լայ­նե­լու քա­ղա­քա­կան մաս­նակ­ցու­թյունն ու խթա­նե­լու ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­ռա­վա­րու­մը: Հա­յաս­տանն այժմ ու­նի բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն պայ­քա­րե­լու կո­ռուպ­ցիա­յի դեմ՝ հա­մա­ձայն ըն­թա­ցա­կար­գի, ու­ժե­ղաց­նի օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյու­նը ան­կախ դա­տա­կան հա­մա­կար­գի օգ­նու­թյամբ ու գրա­վե­լու ա­վե­լի շատ ար­տա­քին ներդ­րում­ներ: Ակն­կա­լում եմ շա­րու­նա­կել մեր աշ­խա­տան­քը Հա­յաս­տա­նի հետ՝ կյան­քի կո­չե­լու այս նպա­տակ­ներն ու կա­ռու­ցե­լու ա­վե­լի լավ ա­պա­գա հա­յե­րի հա­ջորդ սե­րունդ­նե­րի հա­մար: Որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ՝ մենք շա­րու­նա­կում ենք հանձ­նա­ռու լի­նել՝ օգ­նե­լու կող­մե­րին գտ­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ ու տևա­կան կար­գա­վո­րում: Մենք ող­ջու­նում ենք վեր­ջին բարձր մա­կար­դա­կի հա­մա­ձայ­նու­թյու­նը՝ հա­նուն հա­կա­մար­տու­թյան բա­նակ­ցա­յին կար­գա­վոր­ման, ջան­քե­րը՝ ստեղ­ծե­լու ար­դյու­նա­վետ քն­նար­կում­նե­րի հա­մար հար­մար մի­ջա­վայր և նա­խա­պատ­րաս­տե­լու բնակ­չու­թյա­նը խա­ղա­ղու­թյան»: Թրամփն էլ ող­ջու­նում էր սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը և հաս­տա­տում. «Մենք զո­րա­վիգ ենք ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյու­նը հար­գող կո­ռուպ­ցիա­յից զերծ ժո­ղովր­դա­վա­րա­կան երկ­րում ապ­րե­լու հայ ժո­ղովր­դի ցան­կու­թյա­նը, որն ար­տա­հայտ­վեց ան­ցած տա­րի Հա­յաս­տա­նով մեկ տե­ղի ու­նե­ցած խա­ղաղ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում։ Մենք ող­ջու­նում ենք Մինս­կի խմ­բի գոր­ծըն­թա­ցի շր­ջա­նա­կում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյա­նը խա­ղաղ ու տևա­կան լու­ծում գտ­նե­լու հար­ցում Ձեր անձ­նա­կան ներգ­րավ­վա­ծու­թյու­նը։ Լիա­հույս եմ, որ մեր եր­կու եր­կր­նե­րի գոր­ծըն­կե­րու­թյու­նը ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին նոր թափ կս­տա­նա»։
Բա­վա­րար­վեք այս­քա­նով ու մի սպա­սեք, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ԱՄՆ-ից գա­լու է ու… նոր հե­ղա­փո­խու­թյուն ա­նի: Նույ­նիսկ ե­թե մի քա­նի նա­խա­րար­ներ պորտ­ֆել կորց­նեն: Դա վե­րա­բե­րում է նրանց, բայց ոչ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ճա­կա­տագ­րին:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Լոս Ան­ջե­լե­սի Գրանդ Պար­կի հան­րա­հա­վա­քը, լրագ­րող­նե­րի, հոգևոր ու աշ­խար­հիկ կա­ռույց­նե­րի, գոր­ծա­րար­նե­րի հետ հան­դի­պում­նե­րը ա­ռան­ձին պատ­մու­թյուն են, որ թե­մա­յին չեն վե­րա­բեր­ում: Կամ վե­րա­բեր­ում են այն­քա­նով, որ­քա­նով մեզ տե­ղա­վո­րում ենք բար­դույ­թա­վոր­ված ու մտասևեռ­ված հա­յի սինդ­րո­մի մեջ: Ա­ռաջ նա­յեք: ՈՒ ընդ­հան­րա­պես՝ հե­րիք է: Մի պաշ­տո­նյա­յի աշ­խա­տան­քից հա­նում են, վայ­նա­սուն է բարձ­րա­նում՝ հայ-հա­րայ, պե­տու­թյու­նը քանդ­վում է: ԱԱԾ պե­տի և ոս­տի­կա­նա­պե­տի պաշ­տո­նան­կու­թյու­նը հա­յե­լու պես ար­տա­ցո­լեց հա­սա­րա­կու­թյան երկ­փեղ­կու­մը: Ար­թուր Վա­նե­ցյանն ու Վա­լե­րի Օ­սի­պյա­նը հա­մա­րյա ազ­գի հե­րոս­ներ դար­ձան՝ հենց պաշ­տո­նանկ­վե­ցին: Այդ ան­կապ հիա­ցու­մի ու նույն­քան ան­կապ հիաս­թա­փու­թյան բռն­կում­նե­րը կապ չու­նեն ոչ պե­տու­թյան, ոչ իշ­խա­նու­թյան, ոչ տրա­մա­բա­նու­թյան հետ: ԱԱԾ-ն ա­ռանց Ար­թուր Վա­նե­ցյա­նի էլ գո­յու­թյուն կու­նե­նա, նույ­նը՝ ոս­տի­կա­նու­թյունն ա­ռանց Վա­լե­րի Օ­սի­պյա­նի: Ան­ձի ֆե­տի­շա­ցու­մը, կեղծ քա­ղա­քա­կա­նա­ցու­մը վկա­յում է, որ սե­փա­կան պատ­մու­թյու­նը ու­րի­շի ա­նու­նով ա­ռաջ տա­նե­լու ան­հե­ռան­կար գոր­ծըն­թա­ցը չի դա­դա­րել: Ո­չինչ չի քանդ­վում: Պե­տու­թյու­նը պաշ­տո­նյա­նե­րի խա­ղա­լի­քը չէ, որ քանդ­վի, երբ հե­ռա­նում են՝ լուռ կամ շա­տա­խո­սե­լով: Պե­տու­թյու­նը դպ­րո­ցա­կան­նե­րի ու բնա­պահ­պան­նե­րի խա­ղա­լիքն էլ չէ, որ ուլ­տի­մա­տում են տա­լիս՝ մի շա­բաթ ժա­մա­նակ՝ լե­գի­տի­մաց­րեք մեր ո­րո­շու­մը, մենք ենք իշ­խա­նու­թյու­նը: Պե­տու­թյու­նը ՀԿ-նե­րի խա­ղա­լի­քը չէ, որ սո­րոս-հա­կա­սո­րոս են խա­ղում: Պե­տու­թյու­նը նույ­նիսկ զոհ­ված զին­վոր­նե­րի հա­րա­զատ­նե­րի խա­ղա­լի­քը չէ, որ հրա­հան­գա­վոր­ված մի­տինգ են ա­նում ու պառ­կում կա­ռա­վա­րու­թյան դռան ա­ռաջ՝ դե, բա մեզ էլ փող տվեք, մար­տի 1-ի զո­հե­րի հա­րա­զա­տե­րին տվել եք, չեք տա՝ ինչ ա­սես կա­նենք: Պե­տու­թյու­նը նաև վար­չա­պե­տի պա­տան­դը չէ, որ այս ա­մե­նը հա­րու­ցել է իր հա­խուռն ու հե­ղա­փո­խա­կան ան­ցյա­լում, իսկ հի­մա ստիպ­ված է ա­մեն քայ­լա­փո­խի բախ­վել «հե­ղա­փո­խա­կան­նե­րի», որ ի­րե­նից հե­ղա­փո­խա­կան են ու ի­րեն ար­դեն չեն ըն­դու­նում Աստ­ծո տե­ղա­կալ: Ա­ռաջ նա­յեք: Ի­րա­կան խն­դիր­նե­րը տե­սեք: Մենք այդ­պես էլ գլ­խա­վորն ու երկ­րոր­դա­կա­նը չենք զա­տում: Մեզ հա­մար ա­մեն ինչ գլ­խա­վոր է՝ դա­տա­վա­րու­թյուն թե դա­տա­վոր, հա­ցի գին թե ան­կա­խու­թյուն: Ի­հար­կե՝ «Հա­յաս­տա­նի ան­կախ պե­տու­թյու­նը Եր­կիր մո­լո­րա­կի վրա այլևս գո­յու­թյուն է ու­նե­նա­լու հա­վի­տյան», բայց խն­դի­րը գո­յու­թյան փաս­տը չէ, այլ՝ ո­րա­կը ու մա­կար­դա­կը: Մեկ էլ՝ հե­ռան­կա­րը, ե­թե գի­տեք ե­րա­զել:
Դիտվել է՝ 2498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ